BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Զոհրաբ Մնացականյան. Նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ փորձում ենք զարկ տալ բանակցային գործընթացին

Զոհրաբ Մնացականյան. Նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ փորձում ենք զարկ տալ բանակցային գործընթացին
16.03.2019 | 01:19

Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով, «այս հարցերը և մնացած այն դիրքորոշումները, որ մենք արտահայտել ենք, միասնական փաթեթի մեջ, մեկը մյուսից ոչ տարանջատված, արտահայտում են այն մոտեցումները, որոնք արտահայտվում են մեր կողմից»:

«Մենք հասկանում ենք, որ կան որոշ նոր գաղափարներ, որոնք արտահայտվել են մեր կողմից, որովհետև գոյություն ունեին 20 տարվա ձևավորված ձևաչափը և տարբեր գաղափարները։ Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որպեսզի կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում», - նշեց ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ